Սնունդը և առողջությունը
Ո“ր մթերքները կարելի է սառեցնել, որոնք` ոչ
Դեռ մեկ հարյուրամյակ առաջ մարդիկ ստիպված էին ուտել միայն սեզոնային մրգեր ու բանջարեղեններ, բայց այն պահից, ինչ հայտվեցին սառնարաններն ու սառցախցիկները, սննդակարգը կարելի է բազմազան դարձնել մշտապես: Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ ձմռանն ու վաղ գարնանն օտագործվող սառեցված մրգերն ու բանջարեղենն ավելի օգտակար են, քան նրանք, որոնք տեսնում ենք սուպերմարկետների դարակներին:
Իհարկե, որպեսզի սառեցված մթերքը չկորցնի իր օգտակարութունը, պետք է իմանալ որոշ առանձնահատկություններ, օրինակ այն, որ դրանք պետք է շատ թարմ լինեն:
Պետք է չմոռանալ նաև, որ կան մթերքներ, որ կարելի է հանգիստ սառեցնել, և կան մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում, ընդհանրապես, սառեցնել:
Եվ այսպես, ո՞ր մթերքներն է կարելի սառեցնել, որոնք` ոչ
Բանջարեղեն: Թարմ բանջարեղենը մաքրում են, լվանում, կտրատում ու սառեցնում չափաբաժիններով` շատ հաճախ թեթև շոգեխաշելուց հետո: Այդ գործընթացն ազդում է բնական ֆերմենտների վրա և սառեցնելուց հետո կարող է փոխվել բանջարեղենի համը, գույնը, որակը: Ճակնդեղը պետք է սառեցնել եփած կամ քերած վիճակում և ձմռանն օգտագործել: Գազարն ու դդումը կարելի է սառեցնել հում կամ եփած, քերած կամ կտրատած` կախված նրանից, թե ինչ ճաշատեսակ եք պատրաստելու: Պղպեղը կտրատում են և սառեցնում հում կամ շոգեխաշած վիճակում: Կարելի է նաև լոլիկ սառեցնել, միայն հարկ է հաշվի առնել, որ այն կարող եք օգտագործել միայն ուտեստներ պատրաստելու համար, քանի որ լոլիկը, սառելով, կորցնում է առաձգականությունը: Նեխուրն ու գլուխ սոխը սառեցնելիս դրանք փափկում են, բայց դա չի խանգարում ուտեստների մեջ օգտագործել: Սմբուկը ևս արժե շոգեխաշել` նախքան սառեցնելը:
Հիշե՛ք, այն բանջարեղենը, որը շատ ջուր է պարունակում (վարունգ, հազար, բողկ) հում վիճակում չի կարելի սառեցնել, փոխարենը` կարելի է սառեցնել պյուրեի տեսքով:
Մրգեր: Խնձորը, տանձը, դեղձը սառեցնելիս խորհուրդ է տրվում դրանց վրա կիտրոնի հյութ ցանել: Ծիրանն ու սալորը կիսեք և նոր միայն սառեցրեք` առանց կորիզների, սակայն օգտագործելիս մի թողեք, որ հալչի. կոմպոտ պատրաստեք կամ խմորի մեջ օգագործեք` սառը վիճակում: Չի կարելի սառեցնել բանանը, սեխը, ցիտրուսային մրգերը (կարելի է սառեցնել դրանց հյութը կամ կեղևը):
Հատապտուղներ: Դրանք կարելի է սառեցնել, հետո լցնել տոպրակների մեջ կամ միանգամից լցնել տարաների մեջ: Ոմանք սիրում են սառեցնել մրգերը շաքարի փոշիով կամ շաքարավազով: Ելակը` սառելով, փափկում է, ուստի ավելի լավ է պյուրե պատրաստել: Բալը կարելի է կորիզահան անել, կարելի է նաև թողնել կորիզներով:
Կանաչի: Թարմ, լվացրած կանաչին կարելի է առանց կտրատելու դնել սառցախցիկը, կտրատել ու լցնել տարաների մեջ կամ սառցե խորանարդիկներ պատրաստել ու ջուր ավելացնել:
Միս: Սառցախցիկը դնելուց առաջ հարկավոր է միսը չորացնել ու մանրակրկիտ փաթեթավորել` բաժանած նախընտրած մասերի:
Ձուկ, ծովամթերք: Ձուկը ցանկալի է մտցնել աղաջրի մեջ, հետո լցնել տոպրակների մեջ կամ փաթաթել փայլաթիթեղով:
Ծովախեցգետինների գլխիկները պետք է հեռացնել:
Թռչնամիս: Այն կարելի է սառեցնել և՛ ամբողջությամբ, և՛ կտրատած:
Արգանակ և ապուրներ: Փորձեք սառեցնելուց առաջ նախապես հեռացնել յուղն ու եփած կարտոֆիլները:
Խմոր և թխվածք: Սառնարանում շատ լավ պահպանվում են խմորի տարբեր տեսակներն ու դրանցով թխված առանց կրեմի խմորեղենները: Հաճախ սառեցնում են բլիթներ (միջուկով կամ առանց), պելմենիներ և այլն:
Կաթնամթերք: Կարագն ու մարգարինը կարելի է հաջողությամբ սառեցնել, պանիրը կարելի է սառեցնել նաև քերած վիճակում, իսկ կաթնաշոռը սառցախցիկում պահել չի կարելի. այն դառնում է ջրալի: Կաթը կարելի է սառեցնել միայն կարճ ժամանակով:
Ընկուզեղենը շատ լավ պահպանվում է սառնարանում:
Ձու: Սառեցնելու համար հարկավոր է առանձնացնել սպիտակուցը դեղնուցից կամ թերևակի հարել այն:
Մակարոն, բրինձ և կարտոֆիլ: Այս մթերքները թարմ վիճակում ավելի համեղ են, բայց երբեմն պետք է սառեցնել:Հիշե՛ք, որ եփած կարտոֆիլի կտորները սառեցնել չի կարելի, այն հնարավոր չէ օգտագործել սննդի մեջ: Իսկ եթե ստիպված եք սառեցնել, ապա պատրաստի կարտոֆիլից պյուրե պատրաստեք: Բրինձն ու մակարոնը սառցախցիկում փոխում են իրենց համը:
Խմիչք. հյութերն ու գինին կարելի է լցնել սառույցի տարաների մեջ և օգտագործել:
Պատրաստի ճաշատեսակներ: Կարելի է սառեցնել թխվածքները, կարկանդակները, բանջարեղենային ուտեստները, կոտլետները և այլն:
12.04.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ